ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հունիսի 24-ը պատահական օր չէ

Հունիսի 24-ը պատահական օր չէ
24.06.2024 | 10:02

Իրանում նախագահական ընտրությունները նախատեսված են հունիսի 28-ին։ Հետաքրքիր է, որ տարբեր լրատվական աղբյուրներ գրում են, որ Իսրայելը հավանաբար կհարձակվի Լիբանանի վրա առաջիկա ժամերին՝ մինչև հունիսի 24-ը ժամանակ են տվել:

Լիբանանին որոշիչ աջակցությունը Իրանից է, այսինքն, հարձակման համար ընտրել են այնպիսի պահ, որ Իրանը զբաղված լինի ներքին ընտրական պրոցեսներով և ամբողջապես չկարողանա կենտրոնացնել իր ռեսուրսները արտաքին սպառնալիքների վրա։

Միջանկյալ նկատենք, որ հոկտեմբերին ընտրություններ են նախատեսված Վրաստանում, նոյեմբերի 5-ին՝ ԱՄՆ-ում։ Ֆրանսիայում և Անգլիայում էլ են նախատեսված արտահերթ ընտրություններ, մինչդեռ Չինաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում ընտրական շրջանը ավարտվել է։ Նշված երկրներում տեղի ունեցող պրոցեսները ուղիղ և միջնորդավորված անդրադառնում են Հայաստանի վրա, հետևաբար, Հայաստանում կատարվող պրոցեսները և Հայաստանի շուրջ զարգացումները պետք է դիտարկել ու վերլուծել նաև այս երկրներում տեղի ունեցող խմորումների համատեքստում...

Կարծում եմ, որ Հայաստանում էլ պրոցեսները տուրբուլենտության փուլ կմտնեն աշնանը:

Ի դեպ, հունիսի 24-ը պատահական օր չէ:

Սպասենք առաջիկա զարգացումներին։ Ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում իրականում:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 3397

Մեկնաբանություններ